- Օրենսդրության պահպանություն
Եթե դուք վաճառք եք իրականացնում առցանց, կարևոր է հետևել օրենսդրական պահանջներին, ներառյալ՝ առցանց դրամարկղի օգտագործումը։ Սա կօգնի խուսափել տուգանքներից և հարկային մարմինների հետ խնդիրներից։ - Գովազդում է ձեր բրենդը։
Ցույց է տալիս ձեր հաճախորդներին, որ դուք արդար և թափանցիկ առևտուր եք անում և վճարում եք հարկերը։


Կարևոր է հասկանալ
Վճարումների մշակում
VCR-ը ՉԻ մշակում վճարումները, ՉԻ տրամադրում օնլայն-էկվայրինգ մուտք գործելու հնարավորություն և ՉԻ թույլ տալիս ընդունել վճարումներ առցանց տարբերակով։
Գործարքների գրանցում
VCR-ը թույլ է տալիս ԳՐԱՆՑԵԼ վաճառքները, կանխավճարները և վերադարձերը Հայաստանի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեում:
Ինչպե՞ս օգտագործել
Ձեռքով կառավարվող ռեժիմ
Գրանցե՛ք առևտրային գործարքներն անմիջապես VCR համակարգի ինտերֆեյսում։ VCR աշխատանքի համար ձեզ անհրաժեշտ է միայն վեբ-բրաուզերի (Safari, Chrome, և այլն) առկայությամբ և ինտերնետին միանալու հնարավորությամբ սարքը (սմարթֆոն կամ նոութբուք)։ դիտել
Ավտոմատ ռեժիմ
Կիրառե՛ք API առևտրային գործարքների ավտոմատացված գրանցման համար։ Միացրե՛ք դրամարկղը ձեր համակարգին (օր․՝ օնլայն-խանութին)։ Դրա համար մենք հավելյալ վճար չենք գանձում։ դիտել
Pricing
Գործարքի 6,00 ֏ վճարում, առանց ֆիքսված վճարների, 1 000,00 ֏-ից սկսած կանխավճարով։Առաջին 50 գործարքներն՝ անվճար
Ուզու՞մ եք միանալ մեր ծառայությանը։
Մենք շատ ուրախ ենք։ Կօգնենք կազմակերպել տեղափոխությունը, նաև կտրամադրենք 200 անվճար գործարքներ՝ որպես բոնուս։
Համեմատություն
Ապահովված ծառայություն ամպային տարբերակով (VCR)
- Մենք արդեն արել ենք բոլոր կամ գրեթե բոլոր սխալները ձեզ համար։
- Հասկանալի և թափանցիկ միացման ուղեցույցներ։
- Չկան պարտադիր վճարներ, վճարում եք միայն մատուցված ծառայության համար։
- Արդեն մշակված ինտերֆեյս։
- Հասկանալի API։
- Ավտոմատացված են բարդ գործընթացները։
- Աջակցություն մարդկային մոտեցմամբ։

Լոկալ լուծում
- Պահանջվում են սերվերի և սպասարկման ծախսեր։
- Անհրաժեշտ է ծածկել ծրագրավորողների վարձատրության ծախսերը։
- Պահանջվում է JKS, CSR և CRT ֆայլերի ձեռքով կարգավորում։
- Փաստաթղթավորումը հասանելի է միայն հայերենով և կարող է անբավարար հստակություն ունենալ։
- Կարևոր է ՀՀ ՊԵԿ բարդությունների իմացությունը։
- PDF հաշիվ-ապրանքագրեր գեներացնելու պատասխանատվությունը ձեզ վրա է։
- Պետք է կանխատեսել լրացուցիչ ծախսեր նշվածներից բացի։

Ինչպե՞ս միացնել
VCR միացումն անվճար է և չի պահանջում այցելություն գրասենյակ կամ թղթային պայմանագրի ստորագրում․ ամբողջը կատարվում է առցանց։
- Գրանցե՛ք տնտեսվարող սուբյեկտ (ՍՊԸ, ԱՁ, ՀԿ և այլն) Հայաստանում, եթե չունեք նման բան
- Մուտք գործե՛ք VCR համակարգ[մուտք]
- VCR համակարգում ստեղծե՛ք ձեր տնտեսվարող սուբյեկտը
- VCR համակարգում ստեղծե՛ք դրամարկղ (այն կցվելու է ընտրված գործունեություն իրականացնող սուբյեկտին)
- Օգտագործելով 'Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը' (file-online.taxservice.am)՝ ներկայացրե՛ք նոր էլեկտրոնային ՀԴՄ գրանցելու դիմում (ձեր հաշվապահի միջոցով կամ ինքնուրույն)[դիտել]
- VCR համակարգում ինիցիալիզացրե՛ք դրամարկղը (մուտքագրե՛ք դրամարկղի, գանձապահների և բաժինների մասին տվյալներ)
- Սկսե՛ք օգտվել VCR ծառայությունից։